Jardine Matheson

Jardine Matheson
Տեսակբիզնես ձեռնարկություն, ձեռնարկություն և հանրային ընկերություն
Հիմնադրված էհուլիսի 1, 1832[1]
ՀիմնադիրՈւիլյամ Ջարդի և Ջեյմս Մատիսո
ՎայրՀամիլթոն, Բրիտանական անդրծովյան տարածքներ, Միացյալ Թագավորություն և Հոնկոնգ, Չինաստան
Երկիր Բերմուդյան կղզիներ
ՏնօրենJohn Witt?[2]
Արդյունաբերությունկոնգլոմերատ, առևտուր, անշարժ գույք, շինարարություն և ֆինանսական ծառայություններ
Աշխատողների թիվ464 000 մարդ (2019)[3]
Կայքjardines.com
ԲորսաLSE: JAR[4], J36[5] և JMHBD.BH[6]
 Jardine Matheson Group Վիքիպահեստում

Jardine Matheson Holdings Limited (չինարեն՝ 怡和洋行), Fortune Global 500 և Forbes Global 2000 ցանկերի խոշորագույն բազմագործառույթ կոնգլոմերատներից մեկը։ Տեղակայված է Հոնկոնգում, Ջարդին հաուս երկնաքերում, որը հայտնի է իր շրջանաձև պատուհան-«իլյումինատոր»-ներով, սակայն պաշտոնապես գրանցված է Բերմուդյան կղզիներում։ Անվանակոչված է հիմնադիրների ազգանուններով՝ Ուիլյամ Ջարդին և Ջեյմս Մատիսոն (ընկերության չինարեն անվանումը «Ewo» կամ «Իխե» նշանակում է «Երջանիկ ներդաշնակություն» կամ «Հիասքանչ համաձայնություն»)։ Jardine Matheson Holdings ընկերության բաժնետոմսերը գտնվում են Լոնդոնի ֆոնդային բորսայում, Սինգապուրի բորսայում և Բերմուդյան ֆոնդային բորսայում։ Ընկերության հիմնադիր Jardine, Matheson and Co կազմակերպությունը՝ ստեղծված 1832 թվականին, կարևոր դեր է խաղացել բրիտանական Հոնկոնգի պատմության մեջ նրա հիմնման պահից, ինչպես նաև Չինաստանի պատմության մեջ՝ Ափիոնային պատերազմների միջև և մինչև Ճապոնա-չինական պատերազմի սկիզբը[7][8]։

Այսօր Jardine Matheson Holdings ընկերության հիմնական հետաքրքրությունները որոշակիացած են մանրածախ վաճառքի, անշարժ գույքի վաճառքի, շինարարության․, ֆինանսական ծառայությունների, գյուղատնտեսական գործարարության, տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտներում (առավել եկամտաբեր մասնաճյուղերը ստորաբաժանվում են՝ Hongkong Land, Dairy Farm International Holdings և Astra International)։ 2012 թվականի ապրիլի տվյալներով՝ Jardine Matheson ընկերության շրջանառությունը հավասար է եղել 38 միլիարդ դոլարի (2013 թվականին՝ 39,6 միլիարդ), շահույթը՝ 3,4 միլիարդ դոլար (2013 թվականին՝ 1,7 միլիարդ), հաշվապահական ակտիվները՝ 58,3 միլիարդ դոլար (2013 թվականին՝ 63,5 միլիարդ), կապիտալիզացիան՝ 33,9 միլիարդ դոլար (2013 թվականին՝ 43,3 միլիարդ)։ Համեմատության համար՝ 2008 թվականի ապրիլի տվյալներով ընկերության շրջանառությունը հավասար է եղել 16,26 միլիարդ դոլարի, շահույթը՝ 1,35 միլիարդ դոլար, ակտիվները՝ 20,26 միլիարդ դոլար, կապիտալիզացիան՝ 17,29 միլիարդ դոլար․ հոլդինգի ընկերություններում զբաղված է եղել ավելի քան 270 հազար աշխատակից (2013 թվականին՝ 360 հազար)[9][10]։

2012 թվականի Forbes Global 2000-ի տվյալներով աշխարհի խոշորագույն ընկերությունների մեջ Jardine Matheson ընկերությունը զբաղեցրել է 170-րդ տեղը, իսկ Հոնկոնգի խոշորագույն ընկերությունների մեջ՝ 4-րդը (2013 թվականին զբաղեցրել է 185-րդ տեղը աշխարհի խոշորագույն ընկերությունների մեջ և 5-րդը՝ Հոնկոնգի խոշորագույն ընկերությունների մեջ)։ Լոնդոնի ֆոնդային բորսայում Jardine Matheson Holdings ընկերությունը նշանակվում է JAR (Սինգապուր), JARB (Բերմուդյան կղզիներ) և JARJ (Ջերսի) թիքերներով[11][12][13], Սինգապուրի բորսայում՝ J36[14], Բերմուդյան ֆոնդային բորսայում՝ JMHBD.BH[15]։

  1. 利德蕙 香港利氏家族史 (չին.)香港中文大學出版社, 2011. — P. 33. — ISBN 978-962-996-506-8
  2. https://www.jardines.com/en/about-us/our-leadership
  3. https://www.jardines.com/assets/files/Investors/Reports/matheson/jm-ar2019.pdf — P. 3.
  4. https://www.londonstockexchange.com/stock/JAR/jardine-matheson-holdings-ld/company-page
  5. https://investors.sgx.com/securities/stocks?security=J36
  6. https://www.bsx.com/company_details.php?CompanyID=130
  7. «320. Jardine Matheson» (անգլերեն). Cable News Network. A Time Warner Company. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 13-ին.
  8. «The World's Biggest Companies» (անգլերեն). Forbes.com LLC. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 25-ին.
  9. Robyn Meredith. Sailing From Old to New Asia(անգլ.) // Forbes Magazine. — սեպտեմբերի 15, 2008.
  10. «The Global 2000 (2008)» (անգլերեն). Forbes.com LLC. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 15-ին.
  11. «JAR JARDINE MATHESON HOLDINGS LD» (անգլերեն). London Stock Exchange plc. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 25-ին.
  12. «JARB JARDINE MATHESON HOLDINGS LD» (անգլերեն). London Stock Exchange plc. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 25-ին.
  13. «JARJ JARDINE MATHESON HOLDINGS LD» (անգլերեն). London Stock Exchange plc. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 25-ին.
  14. «JARDINE MATHESON HLDGS LTD» (անգլերեն). Singapore Exchange Ltd. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 25-ին.
  15. «Jardine Matheson Holdings Limited» (անգլերեն). Bermuda Stock Exchange. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 25-ին.

From Wikipedia, the free encyclopedia · View on Wikipedia

Developed by Tubidy